Շոտլանդիայի խորհրդարանը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:

Ինչպես գրում են մի շարք ԶԼՄ-ներ' հղում կատարելով Շոտլանդիայի խորհրդարանի պաշտոնական կայք-էջին, օրինագծի նախագիծը ներկայացվել է պատգամավոր Մարկո Բիագինիի նախաձեռնությամբ: Այն աջակցություն է ստացել 65 պատգամավորի կողմից:

Փաստաթղթում նշվում է, որ 1915-ին ներկայիս Թուրքիայի տարածքում հայ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն է իրագործվել: Թուրքական կողմը դեռևս ոչ մի կերպ չի արձագանքել օրինագծի ընդունմանը: