Shamshyan.com. Ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է այսօր՝ մայիսի 28-ին, Լոռու մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ «Opel Astra» մակնիշի՝ 23 DD 414 համարանիշի ավտոմեքենան վարել է Լոռու մարզի Սարատովկա գյուղի բնակիչ 54-ամյա Նորիկ Դավոյանը, իսկ նրա ավտոմեքենայի ուղևոր, նույն մարզի Լեռնահովիտ գյուղի բնակիչ 54-ամյա Սլավիկ Սուքիասյանը տեղում մահացել էր: Իսկ «Opel Vectra» մակնիշի՝ 08 SS 864 համարանիշի ավտոմեքենան վարել է Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի բնակիչ 34-ամյա Վահագն Հովսեփյանը, իսկ նրա ավտոմեքենայում գտնվող ուղևորներ Լեռնահովիտ գյուղի բնակիչներ 1. 30-ամյա Սուսաննա Նարգիզյանը, 2. 60-ամյա Անախաս Հովսեփյանը, 3. 36-ամյա Արևիկ Հովսեփյանը, 4. 9-ամյա Օլյա Հովսեփյանը, 5. 4-ամյա Դիաննա Հովսեփյանը, 6. 4-ամյա Արգամ Հովսեփյանը, 7. 8-ամյա Արման Պողոսյանը և 8. 72-ամյա Հակոբ Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Տաշիրի բժշկական կենտրոն, որտեղ Ա. Պողոսյանն ու Հ. Հովսեփյանը մահացել են: Փաստի առթիվ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի Քննչական բաժնի պետ Թաթուլ Շուշանյանի հանձնարարականով՝ Տաշիրի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:15-ի սահմաններում Երևան-Տաշիր ավտոճանապարհի 168-րդ կմ-ին բախվել էին «Opel Astra» մակնիշի 23 DD 414 և «Opel Vectra» մակնիշի 08 ՏՏ 864 համարանիշի ավտոմեքենաները: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ վթարի հետևանքով մահացել են երկու հոգի. մեկ հոգի՝ տեղում, մեկ հոգի էլ՝ հիվանդանոցում, իսկ 8 հոգի, որոնցից 5-ը անչափահասներ են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Տաշիրի բժշկական կենտրոն: Վթարի վայր էր ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի, նույն վաշտի հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ: Տեղում էին նաև Ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Տաշիրի ոստիկանապետ Մոսի Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել էին Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Տաշիրի քննչական բաժանմունքի քննչական խումբը՝ քննիչ Կամո Գրիգորյանի գլխավորությամբ: Վ. Նարգիզյանի հանձնարարականով՝ վթարի վայր ժամանեցին նաև ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարության Լոռու մարզի հրշեջ-փրկարարական վարչության և Տավուշի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները, քանի որ կար վտանգ, որ հնարավոր էր՝ ավտոմեքենաներից գազի կամ դիզ. վառելիքի արտահոսք առաջանար:
Տաշիրի ոստիկանները պարզել են այսօր տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով մահացած 3 անձանց և 8 վիրավորների ինքնությունը
3:00 - 29.Մայիս.2013
Առաջարկում ենք նաև
03/09/13 12:15
Ոստիկանությունը պարզել է Ուշիի ոլորաններում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով մահացած ղազախ վարորդի ինքնությունը (photos)
28/06/13 11:18
Պարզվել է երեկ Վայոց ձորում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով մահացած երեխայի և 7 վիրավորի ինքնությունը
01/09/22 11:38
Դավիթաշենի կամրջի վրա բախվել է 4 ավտոմեքենա․ «Յաշիկը» կողաշրջվել է, Toyota-ն՝ գլխիվայր շրջվել
01/06/13 15:31
Այսօր Արծվի արձանի մոտ տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը մահացավ
10/10/13 17:09
Պարզվել է Range Rover-ով Երևանում կատարած խոշոր ավտովթարի հետևանքով 5 վիրավորների ինքնությունը
08/09/13 22:00
Բուրաստան գյուղի գյուղապետարանի դիմաց տեղի ունեցած խոշոր ավտովթարի վիրավորների թիվը 10-ն է
23/08/13 15:33
Հիվանդանոցում մահացավ Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով 17 վիրավորներից 4-րդը
22/08/13 11:48
Լոռու մարզի ոստիկանները պարզել են ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորի ինքնությունը
20/08/13 12:12
Երեկ Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով 3 մահացածներից երկուսը ամուսիններ են
24/07/13 13:50
Պարզվել է երեկ Կոտայքի մարզում խոշոր ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը
Ամենադիտված
11:20
Լույս չի լինի
Լրահոս
18:05
Եթե գերտերությունը գեոտնտեսական շահեր է հետապնդում, ապա խոչընդոտում է այդտեղի ժողովուրդների անկախացմանն ու պետականակերտմանն ուղղված գործընթացներին. Դա...
17:27
Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, հարց է՝ ինչպես է նրա ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած սպառնալիքները. Թասմաղամբետով
17:04
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
15:33
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
15:01
Հայրս հեռախոսազրույցի ընթացքում մի մտահոգիչ արտահայտություն արեց. Ռուբեն Վարդանյանի որդին հարցազրույց է տվել CNN-ին
14:00
Թե բա՝ Մեծ Եղեռն, գուցե՝ տխուր միջադեպ... և սա հանուն առևտրի. լրագրողը հեգնանքով մեկնաբանել է Հայոց ցեղասպանություն իրավական եզրույթից վարչապետի խուսա...
13:04
Կիրանցում շարունակում են ճանապարհը փակ պահել․ հայրենիքի սահմանների պաշտպանության չորրորդ օրն է
11:45
Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը
11:30
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
10:46
Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները. թյուրքագետ
09:50
Սա հպատակության, այլ ոչ թե խաղաղության ճանապարհ է. Սերժ Սարգսյանի ուղերձը՝ Ցեղասպանության տարելիցի առթիվ
08:25
Ով փորձում է ջնջել պատմական մեր հիշողությունը, անիծյալ պիտի լինի նրա ու նրա ընտանիքի անունն ու հիշատակը հավիտենապես. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
15:59
Սլովենիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը
14:43
Տավուշի անվտանգության գոտու մի հատված Նիկոլն այսօր փլուզելու է. սահմանազատումը տարածք հանձնելն է. Վարուժան Գեղամյան
14:03
Գործ ունենք ոչ թե սահմանազատման, այլ միակողմանի զիջումների հետ. դեմ ենք դրան. «Բարձունք» կրթական շարժում
13:59
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին
13:34
Նոյեմբերյանում ԵԿՄ ավտոմեքենան քշել է բնակիչների ուղղությամբ, երկու հոգի լուրջ վնասվածք է ստացել (տեսանյութ)
10:15
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
09:52
«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում....
09:15
«Հրապարակ»․ Ադրբեջանն Ալմա-Աթայի հռչակագրից հրաժարվելու հիմքեր է ամրագրել, որ ավելին ստանա Հայաստանից