Վրաստանում պատգամավորներին առաջարկել են տնից աշխատանքի և աշխատանքից տուն տանել ինքնաթիռով: Նման առաջարկությամբ հանդես է եկել խորհրդարանական մեծամասնություն ներկայացնող «Վրացական երազանք»-ի պատգամավոր Դավիդ Սաղանելիձեն. գրում է Грузия Online-ը: Նախաձեռնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ երկրի խորհդարանը մայրաքաղաքից տեղափոխվել է երկրի արևմտյան հատված' Քութաիսի քաղաք:

Պատգամավորի խոսքերով' ինքն արդեն պայմանավորվել է մասնավոր վրացական «Այրզենա» ավիաընկերության հետ: Չվերթները մեկնարկելու են Թբիլիսիից 10.00-ին, իսկ Քութաիսիից' 21.00-ին:

Թռիչքը տևելու է 20 րոպե, իսկ տոմսն արժենալու է 89 լարի (54 դոլար):

Ավիաչվերթները պլանավորվում են մեկնարկել հունիսի 3-ից:

Սաղանելիձեի որոշ գործընկերներ, սակայն, կարծում են, թե նա կատակ է արել: