Galatv.am. Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին՝ նշելով, որ դրանք որոշակիորեն լարված են: «Սերժ Սարգսյանը խճճվել է այս իրավիճակում: Մենք գիտենք, որ չի ստացվելու բոլորի հետ լավ հարաբերություններ ունենալ, իսկ երեկ Վլադիմիր Պուտինը վերջնականապես հայտնեց, որ որոշել են ստեղծել միություն,մինչդեռ Սերժ Սարգսյանը ոչ մի ռեալ պատասխան դեռևս չունի»,-նշել է բանախոսը: Արամ Կարապետյանը տեսակետ է հայտնել, որ Հայաստանը պետք է կարողանա լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, քանի որ, ըստ նրա, մեր երկիրն իր խնդիրները մենակ լուծել չի կարող: