Նախկին զինվորական, 45-ամյա տղամարդը Մոսկվայի հյուսիս-արեւելքում կտրել է իր կոկորդը' օպերատիվ-քննչական խմբի աչքի առաջ, որը ժամանել էր նրան ձերբակալելու համար:

Նախկին զինվորականը կասկածվում էր մի քանի տասնյակ բռնաբարությունների մեջ' կատարված Յարոսլավի, Տվերսկի եւ Վլադիմիրովսկի շրջաններում:

2006 թվականից սկսած' նշված տարածքների ոստիկանությունը տեղեկություններ էր ստանում նույն ձեռագրով կատարվող մի մանյակի հարձակումների մասին: Հանցագործը հետեւում էր իր զոհերին երկաթգծի ճանապարհներին, բռնությամբ տանում անտառ եւ մի քանի ժամ բռնաբարում ամենատարբեր ձեւերով:

Օպերատիվ տեղեկությունների համաձայն, մանյակի բռնություններից տուժել է 30 կին, - փոխանցում է Life News-ը: Ընդ որում, 7 դրվագն արդեն հաստատվել են ԴՆԹ-ի փորձաքննությունների արդյունքում:

Քրեական հետախուզության օպերատիվ աշխատակիցները եւ քննիչներն օրերս դուրս էին եկել հանցագործի հետքի վրա եւ մայիսի 31-ի առավոտյան գնացել նրան ձերբակալելու:

Ի զարմանս իրավապահների' նախկին զինվորականը համաձայնել էր համագործակցել քննության հետ եւ առաջարկել ցույց տալ այն բոլոր հարմարությունները, գործիքները, որոնք օգտագործել է կանանց ծաղր ու ծանակի ենթարկելու ժամանակ, դրանք են' վրան, ձեռնաշղթաներ, շղթաներ եւ այլն:

Հանցագործն ինքնասպանություն է գործել, երբ արդեն ձեռնաշղթաներով էր: Life News-ի աղբյուրների փոխանցմամբ, մի պահ վատացել էր նրա մոր ինքնազգացողությունը եւ կասկածյալը թույլտվություն էր խնդրել քննիչից մոտենալ մորը, իսկ համաձայնությունը ստանալուց հետո թեքվել էր դեպի մայրը, ապա' վերցրել նրա կողքին դրված դանակը եւ մտցրել կոկորդը: 10 վայրկյանի ընթացքում կասկածյալն արդեն դիակ էր:

Հիմա դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը, որը պետք է ոչ միայն փաստաթղթավորի կասկածյալի կողմից կատարված հանցագործությունները վկայող ապացույցները, այլ նաեւ ստուգի ինքնասպանության վարկածը: