Այսօր՝ ժամը 14.05-ին, ԱԻՆ-ում տեղեկատվություն է ստացվել, որ տեղացած կարկուտի հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի Օրգով, Բյուրական, Տեղեր և Անտառուտ գյուղերի պտղատու ծառերը և ցանքատարածքները:

Դեպքի մասին տեղյակ են պահվել Արագածոտնի մարզպետը և մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետը:

Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը որոշելու համար:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ նշված տարածքները չեն վերահսկվում ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից: