«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը չի պատրաստվում իրեն սպառնալու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում տալ: Մեր հարցին՝ ինչու, ասաց, որովհետեւ հրապարակում այդ մասին հրապարակելն էլ բավական է: Հիշեցնենք, որ այսօր Ազատության հրապարակում Նախախորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը պատմեց պարոն Սեֆիլյանի կյանքին ուղղված սպառնալիքների մասին: Aravot.am-ը պարոն Սեֆիլյանից հետաքրքրվեց՝ ինչ տիպի սպառնալիքներ են իրեն ուղղել եւ ում կողմից է եղել: «Ասվածից ավելին ոչ մի բան չունեմ ասելու, ամեն ինչ պարզ է»,- պատասխանեց պարոն Սեֆիլյանը: Մեր հարցին հեռախոսազանգերո՞վ է եղել, ասաց՝ ոչ միայն: Հետո հրահանգեց Վարուժան Ավետիսյանին մանրամասնել: «Կյանքի դեմ ուղղված անուղղակի սպառանալիք է եղել: Մասնավորապես այսպիսի հարց կար՝ կյանքիցդ ձե՞ռ ես քաշել, չե՞ս վախենում՝ կարող ա վատ լինի»,- պատմեց պարոն Ավետիսյանը: Նա ասաց՝ տեղյակ չէ պարոն Սեֆիլյանը սպառնացողին ճանաչե՞լ է, թե՞՝ ոչ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ