Ռուսաստանը հունիսի 1-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում վետո է դրել սիրիական Քուսեյր քաղաքի շուրջ ԱԽ-ի առաջարկած հռչակագրի ընդունման վրա. գրում է Reuters-ը'հղում կատարելով ԱԽ-ի ներկայացուցչին:

Հռչակագրում, որի նախագիծը ներկայացրել է Մեծ Բրիտանիան, «խորին անհանգստություն» է հայտնվում Քուսեյր քաղաքում տիրող իրավիճակի կապակցությամբ, մասնավորապես'խոսքը գնում է խաղաղ բնակչության մասին, ովքեր հայտնվել են մարտերի կիզակետում:

Փաստաթղթի ընդունման համար անհրաժեշտ է միաձայն կողմ քվեարկել: Ռուսաստանի ներկայացուցիչը, սակայն, դեմ է արտահայտվել հռչակագրին'դժգոհություն արտահայտելով այն կապակցությամբ, որ ԱԽ-ն ոչինչ չձեռնարկեց, երբ Քուսեյր քաղաքը գրավվում էր ապստամբերի կողմից:

Քուսեյրի համար մարտերը շարունակվում են մայիսի կեսերից: Ապստամբները դեռևս պահում են իրենց դիրքերը' կռվելով Սիրիայի կառավարական բանակի և «Հիզբոլլահ» շարժման գրոհայինների դեմ: Սիրիա-Լիբանանյան սահմանին ընկած այս քաղաքը ռազմավարականորեն շատ կարևոր դիրք է պատերազմող 2 կողմերի համար: