Շուրջ հազար ցուցարար է ձերբակալվել Ստամբուլում և մյուս քաղաքներում տեղ գտած զանգվածային հակակառավարական ցույցերի ընթացքում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Մումմեր Գուլերը:

Անցյալ գիշեր ոստիկանությունը դադարեցրել է Թաքսիմ հրապարակի շրջափակումը և այն ազատել ցուցարարների համար: Ներկաները նշել են իրենց հաղթանակը' աղմուկ բարձրացնելով, թմբկահարելով խոհանոցային կաթսաների ու թավաների վրա և արգելափակելով ավտոմեքենաների ճանապարհը:

Մի քանի տեղեկություն է ստացվել՝ Ստամբուլի Բեշիկթաշ հնագույն շրջանում ոստիկանության հետ ընդհարումների մասին: Ինպես հաղորդում է BBC-ն, ցուցարարների դեմ կիրառվել է արցունքաբեր գազ:

Շաբաթ օրը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պահանջել էր անհապաղ դադարեցնել ցույցերը' դրանք անվանելով ոչ ժողովրդավարական:

Զանգվածային բողոքներն սկսվել են՝ Ստամբուլի Գեզի կենտրոնական այգու տեղում առևտրաժամանցային կենտրոն կառուցելու՝ իշխանությունների կողմից առաջ քաշված ծրագրի կապակցությամբ: Այս պայքարը շարունակվում է արդեն մի քանի օր: Ակտիվիստները սոցիալական ցանցերի օգնությամբ հրապարակ են կանչում նորանոր կողմնակիցների:

Շատ երիտասարդ ցուցարարներ մեղադրում են կառավարությանը ավտորիտարիզմի և երկիրը իսլամիզացնելու մեջ: