Հունիսի 1-ին` ժամը 18.53-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 25 LL 264 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և էլ. սյանը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ Արամ Ղազարյանը (ծնվ.1968թ.), տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Դիլիջան քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: