Այսօր'հունիսի 3-ին, լիբանանյան Ադ Դիյար պարբերականը հայտնել է, թե Սիրիայի անվտանգության ուժերին հաջողվել է կանխել նախագահ Բաշար Ասադի դեմ կազմակերպած մահափորձը: Ապստամբ գրոհայինները մտադիր են եղել հրթիռ արձակել Ասադի ինքնաթիռի ուղղությամբ, երբ նա ժամանել է Լաթաքիա:

Մահափորձը հաջողվել է կանխել սիրիացի և հորդանանցի ուժային կառուցների համագործակցության շնորհիվ. նշում է Rosbalt-ը:

Հորդանանցիները համապատասխան տեղեկությունը, ենթադրաբար, հաղորդել են իրենց սիրիացի գործընկերներին, իսկ վերջիններս հասցրել են միջոցներ ձեռնարկել գործողությունը խափանելու համար: