Ռուսաստանի արտակարգ իրավիճակների ծառայությունն (ԱԻԾ) իր օգնությունն է առաջարկել հեղեղումների հետևանքով տուժած եվրոպական երկրներին: Այդ մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ նշելով, որ այս օրերին տեղ գտած ջրային տարերքը վերջին 11 տարիների ընթացքում դիտարկված համանման երևույթների մեջ ամենախոշորն է:

«Մենք անհանգստացած ենք եվրոպական մի շարք երկրներում տեղի ունեցող հեղեղումների պատճառով: Աթե անհրաժեշտություն զգացվի, ապա պատրաստ ենք օժանդակել հեղեղումների հետևանքների վերացման աշխատանքներում»,- այսօր հայտարարել է ՌԴ Ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ Սերգեյ Միրոշնիչենկոն՝ Եվրամիության արտակարգ արձագանքման կենտրոնի հետ կայացած հեռուստակամուրջի ընթացքում:

Բրյուսելում գտնվող կենտրոնի ներկայացուցիչ Փիտեր Բիլլինգը շնորհակալություն է հայտնել ՌԴ ԱԻԾ-ին այդ առաջարկության համար և նշել. «Հեղեղումների բարձրակետը լինելու է այսօր-վաղը»: Իսկ արդեն չորեքշաբթի սպասվում է, որ ջրային տարերքը կսկսի նվազել:

Ջրհեղեղի հետևանքով Եվրոպայում արդեն տուժել են Չեխիան, Գերմանիան, և Ավստրիան: Կան նաև մարդկային զոհեր: