Ստամբուլից դեպի Անկարա է ժամանել թուրք ընդդիմության պատվիրակությունը՝ երկրի փոխվարչապետ Բյուլենթ Առընչի հետ բանակցելու նպատակով, ով այս պահին իրականացնում է արտասահմանում գտնվող վարչապետ Էրդողանի պարտականությունները: Փոխվարչապետից հետո ընդդիմադիրներին կընդունի երկրի նախագահ Աբդուլլահ Գյուլը. հայտնում է Haber Turk-ը:

Այս լուրը, ըստ թուրքական ԶԼՄ-ների, առաջին նախանշանն է, որ ընդդիմադիրների և կառավարության միջև կատաղի հակասությունները խաղաղ ընթացք են ստանում: Սա հատկապես արդիական է' ելնելով այն հանգամանքից, որ հինգշաբթի օրը Հյուսիսային Աֆրիկա կատարած այցից հետո Թուրքիա է վերադառնալու վարչապետ Էրդողանը: