Կառավարությունն այսօր հավանություն է տվել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», և «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին:

Նախագծի համաձայն՝ հուլիսի մեկից 35 000-ի փոխարեն նվազագույն աշխատավարձը կդառնա 45 000 դրամ:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ հուլիսի 1-ից 30 տոկոսով նվազագույն աշխատավարձը բարձրանալու է: «Հունվարի մեկից էլ մենք ծրագրավորում ենք Հանրապետության նախագահի հանձնարարականով արդեն աշխատավարձերի նոր սանդղակի կիրառում, և շուրջ 50 միլիարդ դրամ մենք նախատեսում ենք աշխատավարձների բարձրացման համար: Առաջին քայլը մենք այսօր կատարում ենք և պետք է հասցնենք այս օրենսդրական փոփոխությունը Ազգային ժողովում քննարկենք»,-ասաց Տիգրան Սարգսյանը: