ՀՀ կառավարության այսօր կայացրած որոշմամբ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարվել է նախարարության համակարգի պետական ընկերությունների չբաշխված շահույթի հաշվին ավելի քան 70.5 մլն դրամ վճարել «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին՝ որպես ՀՀ-ում ընտանեկան նպաստի իրավունք ունեցող ընտանիքների կողմից 2013 թ. հունվար-մարտ ամիսներին սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցում։ «Այս ծրագիրը շարունակվելու է, որպեսզի բնական գազը սոցիալապես անապահով ընտանիքների համար չթանկանա»,-շեշտել է վարչապետը։