Այսօր՝ հունիսի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 20:30-ի սահմաններում Երևան քաղաքի Եղիշե Թադևոսյան փողոցի բնակիչ 21-ամյա Ալբերտ Համբարձումյանը, վարելով «Volkswagen Golf» մակնիշի՝ 88 RR 099 համարանիշի ավտոմեքենան, Արշակունյաց պողոտայում՝ մամուլի շենքի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտնին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ հետիոտնը, ով 50-55 տարեկան տղամարդ է, փողոցն անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով: Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում հանձնարարականով, վարորդը տեղափոխվում է բժշկական կենտրոն՝ պարզելու սթափության աստիճանը: Ավտոմեքենան տեղափոխվում է Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք, ինչպես նաև պարզվում է հիվանդանոց տեղափոխված վրաերթի ենթարկված անձի ինքնությունը: