Գյումրու քաղաքապետարան-Անշարժ գույքի ու կադաստրի ՇՄ ստորաբաժանում հեռակա բանավեճը շարունակվում է: Այսօր փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանը հանդիպել է լրագրողների հետ եւ ներկայացրել որոշ փաստարկներ, որոնք, իր կարծիքով, ապացուցում են, որ կադաստրի տեղի մարմինը չարաշահում է օրենքով իրեն վերապահված լիազորություններն ու առանց համայնքի հետ համաձայնության' փոխում շինությունների գործառնական նշանակությունը: Խոսքն, ըստ Գուրգեն Մալխասյանի, վերաբերվում է ոչ միայն գազալցակայանին, որի նշանակությունը, առանց համայնքի թույլտվության, կադաստրը փոխել է, այլ նաեւ կադաստրի Գյումրու գրասենյակին, որը ձեւակերպված է ոչ թե որպես հասարակական կառույց, այլ բնակելի տուն: Արդյունքում նվազում են քաղաքային բյուջե մուտքագրվող հարկերը: Այս հարցերի շուրջ ԳԱԼԱ-ի լրագրողը պարզաբանում ստացել է նաեւ կադաստրի ՇՄ ստորաբաժանման պետից: Նա շարունակում է պնդել, որ իր գործողությունները օրենքի շրջանակներում են: Դիտեք առաջարկվող տեսանյութը: