Nrnak.com. Ինչքանո՞վ է եկամտաբեր մարզպետ լինելը: Մեր հանրապետությունը ունի մեկ տասնյակ մարզպետներ, որոնք իրենց բնույթով և կենսակերպով տարբեր են, մեկը մի քիչ հարուստ, մյուսը մի քիչ աղքատ, իսկ երրորդը՝ «անմարդկային» հարուստ: Արձանագրենք մի հետաքրքիր փաստ. մեր բոլոր մարզպետների միջից ամենաճանաչվածը, ամենահարուստը, ամենաէմոցիոնալն ու հիթ շքերթների բազմակի հաղթողը՝ Սուրիկ Խաչատրյանը 2012 թվականին հայտարարգրել է իր 7 միլիարդ դրամ եկամուտի մասին: Վերլուծելով նրա ամբողջ կարողությունները՝ գազալցակայանները, հանքերը, բազմաթիվ թանկարժեք մեքենաները, բազմաոճ բնականները, ինձ որպես լրագրող, ամենատպավորիչը թվաց Սուրիկ Խաչատրյանի «երևանյան օլիպոս»՝ դղյակ-առանձնատունը, որը մեզ ցնցեց իր ճարտարապետական հոյակապ լուծումներով ու շինարարական ճոխությամբ: Պարզ երևում է, որ այս առանձնատան զբաղեցրած մակերեսը, շինարարական աշխատանքների ծավալը, շինանյութն ու աշխատուժը մի քանի անգամ գերազանցում են Սուրիկ Խաչատրյանի միջոցները: Ի՞նչ պետք է անի մարզպետը, որպեսզի կարողանա գումար «ետ գցել» նման առանձնատուն կառուցելու համար:

Հովհաննես Եսայան