Հունիսի 7-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 4 շենքի մոտից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Հարություն Կ.-ին: Ոստիկանությունից հայտնում են, որ նա հունիսի 3-ից Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ հետախուզվում էր գողություն կատարելու համար նախատեսված պատժի կրումից խուսափելու համար:
Հարություն Կ.-ն ներկայացվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: