Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր տեղի ունեցավ Երևանի ավագանու առաջին նիստը, Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի համաձայն՝ մինչև քաղաքապետի ընտրվելը ավագանու նիստը վարեց ավագանու նիստին ներկա տարիքով ավագ անդամը, այնուհետև՝ պաշտոնական տվյալներով արդեն քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նշենք, որ Երևանի ավագանու անդամ է ընտրվել ԲՀԿ-ից 17 անդամ, «Բարև Երևան» դաշինքից՝ 6 անդամ, ՀՀԿ-ից՝ 42 անդամ:

ԲՀԿ-ն նիստի ընթացքում կողմ քվեարկեց բոլոր հարցերին՝ ամբողջ կազմով: ԲՀԿ խմբակցության ղեկավար Թամարա Պողոսյանը ելույթով հանդես եկավ և ամբողջ ԲՀԿ անունից շնորհավորեց Տարոն Մարգարյանին։

«Բարև Երևան» դաշինքը բոյկոտեց Երևանի ավագանու նիստը։

Թե ինչու նիստը բոյկոտեցին, «Բարև Երևան» դաշինքից Արմեն Մարտիրոսյանը պարզաբանեց. «Մենք ամենախիստ ձևով ընդդիմանալու ենք և փորձելու ենք մեր քաղաքացիների իրավունքները պաշտպանել։ Այդ աշխատանքը, որը բնորոշ է եղել «Ժառանգության»-ը, շարունակելու ենք».

Արմեն Մարտիրոսյանի խոսքն առավել մանրաման կարող եք տեսնել Lurer.com-ի պատրաստած տեսանյութում.