Հունիսի 7-ին՝ ժամը 01.20-ին, Հրազդանի բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել 1971թ. ծնված Անդրանիկ Հ.-ն:

Նույն օրը, ժամը 03.30-ին, բաժին է հրավիրվել վերջինիս հայրը և հաղորդում տվել, որ հունիսի 6-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Միկրոշրջան թաղամասի մի տնակում երկու անծանոթներ բռնություն գործադրելով՝ որդուց խլել են բջջային հեռախոսը:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1963թ. ծնված Դերենիկ Ք.-ն նշված տնակում բռնել է Անդրանիկ Հ.-ի ձեռքերը, իսկ 1973թ. ծնված Սարգիս Ք.-ն բռունցքով հարվածել է նրա դեմքին, պատճառել վնասվածքներ և ձեռքից խլել բջջային հեռախոսը:
Ժամը 04.00-ին Սարգիս և Դերենիկ Ք.-երը բերման են ենթարկվել բաժին:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի (Ավազակությունը) 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Հափշտակվածն առգրավված է:

Կատարվում է նախաքննություն: