Իտալիայի մայրաքաղաք Հռոմի միջազգային օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել Airbus A320 ինքնաթիռը, որի արդյունքում տուժել է 3 մարդ. հաղորդում է AFP-ն:

Բուխարեստից թռիչք իրականացնող օդանավում անսարքություններ էին գրանցվել հենսարաքը բացելիս: Նախնական տվյալներով՝ կատարած կոշտ վայրէջքի պատճառով օդանավի 3 ուղևոր վիրավորվել է: Նրանց բժշկական օգնություն է ցուցաբերվել օդանավակայանի բուժկետում: Օդանավում եղել է ընդհանուր առմամբ 165 մարդ, որոնց թվում՝ նաև ինքնաթիռի անձնակազմը: