Հունիսի 7-ին՝ ժամը 13.05-ին, ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր, Արարատի մարզային վարչությունների և Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում ոստիկանություն հրավիրված տղամարդը հայտնել է, որ 2012 թ. դեկտեմբերի վերջերին 1972 թ. ծնված Նվեր Ա.-ն Մասիս քաղաքում ներկայանալով Մասիսի ավտոդպրոցի աշխատակից, չարաշահելով իր վստահությունը, իր որդուն վարորդական իրավունքի վկայական տրամադրելու համար խաբեությամբ իրենից վերցրել է 128.000 դրամ:

Ձեռնարկվում են միջոցառումներ Նվեր Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն: