Այսօր՝ հունիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:20-ի սահմաններում Ահարոնյան փողոցում՝ ոստիկանութան Քանաքեռ-Զեյթունի հարևանությամբ, բախվել են 23-ամյա Վաղարշակ Հայրապետյանի վարած Lexus մակնիշի 35 RՕ 555 համարանիշի և 32-ամյա Շահեն Սարգսյանի վարած BMW X5 մակնիշի 02 TT 020 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով BMW X5-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել թիվ 147 դպրոցի երկաթե ցանկապատին և մոտ 10 մետր հայտնվել դպրոցի մարզադաշտում: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության 6-րդ դասակի աշխատակիցները:

Այս պահին ժամանել է միայն «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը, ում ընկերությունում է հաշվառված BMW X5-ը, իսկ Lexus-ի մեծն ԱՊՊԱ-ի ներկայացուցիչը մինչև այս պահը չկա:

---
11.02

Ժամանեց նաև «Ռեսո» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը, ում ընկերությունում է հաշվառված Lexus մակնիշի ավտոմեքենան: