Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի 7-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստին չէին թույլատրել ներկա գտնվել ակտիվիստներին և քաղաքացիներին: Այս հարցի շուրջ, ինչպես նաև գազի գնի բարձրացման հետևանքների մասին «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում ԳԱԼԱ-ի լրագրողը զրուցել է քաղաքացիական ակտվիստ Սիլվա Ադամյանի հետ: Վերջինս նշել է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թույլ է տվել օրենքի խախտում՝ խոչընդոտելով քաղաքացիների մասնակցությանը նիստին, եւ իրենք պատրաստվում են դիմել վարչական դատարան: Անդրադառնալով գազի գնի բարձրացման հետևանքներին՝ Սիլվա Ադամյանը նշել է, որ այն սկիզբ կդնի արտագաղթի նոր ալիքի, ինչպես նաև աղքատության մակարդակի բարձրացման: