Այսօր՝ հունիս 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում, Երևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 34.5 կմ հատվածում, Գավառ քաղաքի բնակիչ 31 ամյա Կարապետ Պիպոյանը վարելով VAZ 21-06 մակնիշի 78 QM 777 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց 7 գլխիվայր շրջվելով հայտնվել է դաշտամիջյան հատվածում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Կ. Պիպոյանն ու ուղևոր Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի բնակիչ 36 ամյա Արմեն Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանը, ավագ տեսուչ Ավետիք Վարդանյանը և ՃՈ հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանը:

Տեղում էին նաև ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ Գավառի ոստիկանապետ Կարեն Նիկոլյանի և քննիչ Թորգոմ Ջանդոյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ ոստիկանության գավառի բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: