Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր երդվեց Երևանի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Երդման արարողությանը ներկա էր քաղաքական ողջ էլիտան՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Արարատյան հայրապետական թեմի փոխանորդ, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանը, մշակութային և հասարակական գործիչներ:

Եկել էին շնորհավորելու Տարոն Մարգարյանին։ Այստեղ էր նաև 2003-2009թթ. Երևանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ով ևս բարձր գնահատեց Տարոն Մարգարյանի աշխատանքը:

Առաջարկում ենք դիտել Երվանդ Զախարյանի ճեպազրույցը Lurer.com-ի պատրաստած տեսանյութում.