Հունիսի 11-ին՝ ժամը 09.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Մյասնիկյան գյուղի մի բնակիչ և հայտնել, որ Դալարիկ գյուղի աղբանոցում ինգնաձիգ է գտել:

Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից հայտնաբերել է 1975 թ. արտադրության «ՍՎԴ» տիպի հրացան՝ առանց օպտիկական սարքի և պահունակի:

Նույն օրը, ժամը 14.55-ին, նշված աղբանոցում ստուգումներ կատարելիս ոստիկանության ծառայողները հայտնաբերել են նաև 1974թ. արտադրության «ՊԿ» տիպի գնդացիր՝ առանց պահունակի:

Նույն օրը երեկոյան, ժամը 19.50-ին, ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով Սարդարապատ գյուղի դաշտից բերման են ենթարկել 1960թ. ծնված Քաջիկ Ս.-ին, որի մոտ հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի մեկփողանի, առանց համապատասխան թույլտվության որսորդական հրացան:

Նույն օրը, ժամը 20.00-ին, ոստիկանության ծառայողները նույն գյուղի դաշտից բերման են ենթարկել 1981թ. ծնված Ժորա Ս.-ին, որի մոտից հայտնաբերվել է 16 մմ տրամաչափի մեկփողանի, առանց համապատասխան թույլտվության որսորդական հրացան:

Հայտնաբերված զենքերն ուղարկվել են փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: