ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական է ուղարկել ՀՀ պետական բուհերի ռեկտորներին, որում, մասնավորապես, նշված է. «Հաշվի առնելով ՀՀ Արմավիրի մարզի 2013թ. մայիսի 12-ի կարկտահարության պատճառով ստեղծված իրավիճակը՝ առաջարկում եմ նշված մարզի առավել տուժած 22 համայնքների ուսանողների համար կիրառել ուսման վարձի զեղչեր՝ առավելագույն չափով»:

ՀՀ Արմավիրի մարզի 2013թ. մայիսի 12-ին կարկտահարությունից առավել տուժած 22 համայնքի.

1. Արմավիր
2. Ալաշկերտ
3. Արևիկ
4. Ամասիա
5. Արաքս
6. Ակնալիճ
7. Արշալույս
8. Բերքաշատ
9. Բամբակաշատ
10. Գետաշեն
11. Հայկավան
12. Հուշակերտ
13. Նալբանդյան
14. Նոր-Կեսարիա
15. Նոր Արտագերս
16. Նոր Արմավիր
17. Շենիկ
18. Շենավան
19. Ջրաշեն
20. Սարդարապատ
21. Քարակերտ
22. Ֆերիկ