Ազգային ժողովում այսօր շարունակվեց ՀՀ 2012թ. բյուջեի կատարողականի քննարկումը։ Ելույթով հանդես եկավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Վերջինիս համոզմամբ՝ այն փաստաթուղթը, որը ներկայացրել է Կառավարությունը, չի կարելի համարել բյուջեի կատարողական:

«Կառավարությունը խոստանում է, որ Հայաստանում ավտոբուսների արտադրություն կլինի։ Մարդիկ չեն կարողանում նորմալ ավտոբուս ներկրել և երևանցիներին ապահովվել տրանսպորտով, այնինչ Կառավարությունն ուզում է միանգամից արտադրություն սկսել»,-ասաց Փաշինյանը:

«Ի՞նչ գործ ունի Նավասարդ Կճոյանը ադամանադագործությունը զարգացնելու հետ կապված կառավարական խորհրդակցությունների և ծրագրերի հետ։ Մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ հենց Տիգրան Սարգսյանի, Կճոյանի և Սուքիասյանի բացած ընկերությանը պատկանող հաշվի վրա է նստել 10 միլիոն դոլար»,-շարունակելով խոսքը՝ ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ 10 մլն դոլարը կապ ունի Դիլիջանի միջազգային դպրոցի ծրագրի հետ։