Lragir.am. «Կառավարությունը խոստանում է Հայաստանում իրականացնել ավտոբուսների արտադրություն, բայց նրանք նույնիսկ չեն կարողանում ավտոբուս ներկրել՝ իրենց երկրի բնակիչներին արժանապատիվ տրանսպորտով ապահովելու համար։ Պետք է շնորհակալություն հայտնել, որ կատարողականում չեն գրել, որ միանգամից տիեզերանավերի արտադրություն են սկսելու»,- այսօր Ազգային ժողովում 2012 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Դիմելով վաչապետ Տիգրան Սարգստանին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Պարոն Սարգսյան, ցավալին գիտե՞ք ինչն է՝ դուք և ձեր կառավարությունը համապատասխան հետևություններ չեք արել Դիլիջանը տարածաշրջանային ֆինանսական կենտրոն դարձնելու, Ջերմուկը զբոսաշրջային կենտրոն դարձնելու, Գյումրին տեխնոպարկ դարձնելու, Իրան-Հայաստան երկաթուղու, նավթամուղի ծրագրերի ձախողումից»: Նա նշեց, որ իշխանությունը ժողովրդից թաքցնում է իրական պատկերը, իսկ իրական պատկերն այն է, որ նախորդ ուստարում հայաստանյան դպրոցներում աշակերտների թիվը նվազել է 18 հազարով, բյուջեի կատարողականում խոսք չկա ծնելիության մասին, մինչդեռ, Փաշինյանի խոսքով 2012-ին, 2011-ի համեմատ ծնունդները պակասել են 1007-ով, զբոսաշրջիկները պակասել են 150 հազարով, ինքնասպանություններն ու ինքնասպանության փորձերն աճել են 93-ով:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Տիգրան Սարգսյանը, կառավարության ներկայացուցիչները գործարարներին էին ներկայացնում իբր ադամանդագործության բնագավառում մեծ հնարավորություններ ունեցող մի մարդու՝ Աշոտ Սուքիասյան անունով: Թե ինչո՞վ է նա հայտնի, ոչ ոք չգիտի։
«Թերևս կառավարության անդամները տպավորվել էին այն փաստով, որ այս անձնավորությունը թանկարժեք Բենթլի էր նվիրել Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, ով, ի դեպ, այս իրադարձությունների գլխավոր դեմքերից է։ Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, թե ինչ գործ ունի արքեպիսկոպոս Կճոյանն ադամանդագործությունը զարգացնելու հետ կապված կառավարության ծրագրերի հետ։ Հենց Տիգրան Սարգսյանի, Կճոյանի և Սուքիասյանի բացած ընկերությանը պատկանող հաշվեհամարի վրա է նստել 10 մլն դոլար վարկը, որը կապ ունի Դիլիջանի դպրոցի ծրագրին, որին ես հետո կանդրադառնամ, և այդ գումարները փոշիացել են»,- հայտարարեց Փաշինյանը:
Նա հիշեց, որ երեկ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն այդ մասին իր հարցին այնպիսի պատասխան տվեց, որ «սրտներիցս մի քար ընկավ»։ «Դավիթ Սարգսյանն ասաց, որ դրանք հերյուրանքներ են: Հավատում ենք, հավատում ենք, որովհետև հերյուրանք չլիներ, ապա կառավարության անդամները՝ վարչապետի գլխավորությամբ, կհայտարարեին, որ տասը միլիոն դոլար գցել են հայաստանյան գործարարներին։ Նման պրակտիկա մենք արդեն ունենք՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ գազի գնի բարձրացման մասին խոսակցությունները հերյուրանքներ են: Այո, երկու ամիս հետո տեսանք, որ դա իսկապես հերյուրանք է: Հայ հանրությունն ահազանգում էր, որ Սյունիքի մարզպետը չարիք է, ասում էին հերյուրանք է, այո, հերյուրանք էր: Ասում էին, որ Ներսես Նազարյանը գեներալական պագոնների տակ բիզնես է անում, ասում էին՝ հերյուրանք է, համոզվեցինք, այո, որ հերյուրանք է, կամ Գագիկ Խաչատրյանի համար ՊԵԿ-ը բիզնեսի տանիք է, ասում էին՝ հերյուրանք է»,- նշեց նա:
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դեմ է քվեարկելու բյուջեի կատարողականին, որովհետև ի դժբախտություն ոմանց, կարողանում է տարբերել իրականությունը հերյուրանքից։
Ինչ կապ ունի Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը ադամանդագործության հետ
9:45 - 13.Հունիս.2013
Առաջարկում ենք նաև
25/11/15 16:44
«Ինչ անում ենք, մեր հայ ժողովրդի ոգեկան զորության համար ենք անում». Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը՝ «Գրաբարյան օրեր» ծրագրի մասին
17/10/13 11:11
Այսօր Սյուզի Մելիքյանը կամուսնանա
10/10/13 10:15
Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանը վաճառեց իր «Bentley»-ն
12/06/13 14:40
Ի՞նչ գործ ունի Նավասարդ Կճոյանը ադամանադագործությունը զարգացնելու ծրագրի հետ. Նիկոլ Փաշինյան
04/11/23 13:18
Արքեպիսկոպոս Կճոյանը շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին Բ-ին գահակալության 24-րդ տարեդարձի առթիվ
28/01/21 11:39
«Ես դրանից ցած չեմ իջնելու». Նավասարդ Կճոյանը՝ իշխանությունների հետ հարաբերությունների մասին
18/04/20 14:02
Տավուշի թեմի առաջնորդը` Կաթողիկոսի հայտարարության և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին առաջադրված մեղադրանքի մասին
30/12/17 22:46
1-ին աստիճանի շքանշան՝ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին
31/05/16 13:29
Բարերարներ Կառլեն և Սառա Եսայանների ընտանիքը Մխիթար Գոշի դիմաքանդակը նվիրեց Փաստաբանների պալատին (ֆոտո, վիդեո)
Ամենադիտված
Լրահոս
16:04
Զերծ մնացեք սեռական բռնության ենթարկված անձին, առավել ևս՝ երեխային վերաբերող տվյալներ հրապարակելուց. Աբրահամյան
12:45
Մի շարք հիվանդություններ ունեցող անձինք կճանաչվեն զինծառայության համար պիտանի՝ որոշակի սահմանափակումներով
12:23
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը Վիլնյուսում ընդունել է Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն
09:50
«Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ»
09:41
Բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները կվերանայվեն. «Փաստ»
08:45
Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ»
08:05
«Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ»
19:09
Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում
17:07
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել է Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը. Հաջիև
16:08
Շահումյան գյուղի աղբավայրում հայտնաբերվել է մոտ 31 հատ հակատանկային ական. ժամանել են սակրավորները
13:38
Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի կրակային պատրաստության քննությանը