Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին' ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ կցանկանար տարածաշրջանը ներկայումս բնութագրել որպես զարգացման ու սպասումների տարածաշրջան: Նա հիշեցրել է, որ մոտ ժամանակում Թուրքիայում, Իրանում և Ադրբեջանում ընտրություններ են սպավում: Նա մատնանշել է, որ թուրքական հասարակության մեջ կա լուրջ ճեղքվածք, ինչը նշանակում է, որ հասարակության մի մասը դառնում է ավելի բաց: Պարոն Շահգելդյանը նաև նշել է, որ հետաքքրքիր է, որ Թուրքիայում ցույցերի ժամանակ նաև անդրադարձ է եղել Ադրբեջանին, Ադրբեջանի ղեկավարությանը: Ինչը, ըստ բանախոսի, նշանակում է, որ Ադրբեջանն ազատականացման հաջորդ թիրախներից մեկն է լինելու:

ՕԵԿ փոխնախարարը նաև նշել է, որ Թուրքիայում ընթացող գործընթացները կազդեն տարածաշրջանի վրա, քանի որ հասարակությունն է դառնում ավելի բաց, ինչն էլ պետք է դրական գնահատենք: Բանախոսը նաև հավելեց, որ Վրաստանում ևս որոշակի լարվածությունը պահպանվում է: Ըստ նրա' այսօր ՀՀ-ն տարածաշրջանի առավել կայուն, խաղաղ վիճակում գտնվող պետությունն է, և մենք պետք է կարողանանք դրանից դիվիդենտներ քաղել: Նրա կարծիքով՝ արտաքին քաղաքականությունը պետք է վարել տարբեր ուղղություններով և բալանսավորված, որտեղ ՀՀ-ն պոտենցիալ ունի: Պատասխանելով ԳԱԼԱ-ի այն հարցին, թե ինչու մենք չենք կարող Իրանից ավելի էժան գազ ստանալ' նա ասաց, որ Իրանի դեսպանը հայտարարեց, որ կարող են ավելի էժան գազ տալ, իսկ ՀՀ էներգետիկայի նախարարը հայտարարեց, թե ավելի էժան գազ ստանալ չենք կարող:

«Իսկ ինչո՞ւ չենք կարող ավելի շատ ներկրել: Պետք է պարզել՝ իրանական կողմը կարող է էժան մատակարարել, և դա նորմալ է, կարելի է այդ ուղղությամբ մտածել: Մենք վաղուց կողմնակից էինք, որպեսզի ավելի լայն գազամուղ կառուցվեր։ Բայց հասկանանք գինը։ Ես կարծում եմ, որ շահագրգիռ պետք է լինենք, որպեսզի ավելի էժան ստանանք, որովհետև գազի գինը սոցիալ-տնտեսական հարց է»,- պարզաբանեց Շահգելդյանը:

Նա նաև հավելեց, որ հայտարարությունների մակարդակով Իրանից Հայաստան գազ մատակարարելու հարցը քննարկվում է:

Տաթև Ֆռանգյան