Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, այնուամենայնիվ Բուդաղյանների ընտանիքը որոշել է վրեժխնդիր լինել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանից:

Հիշեցնենք, որ վերջինիս տան մոտ հունիսի 1-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով մահացել էր գործարար Ավետիք Բուդաղյանը, իսկ նրա եղբայրը՝ գնդապետ Արտակ Բուդաղյանը հիվանդանոցում է:

Ավետիքի մահվան 7 օրը նշելուց հետո, մեր տեղեկություններով, արտերկրից Գորիս են եկել մի քանի քրեական հեղինակություններ: Նրանց խորհրդով Բուդաղյանները դեռ սպասում են:

Անկախ նախաքննության վերջնական արդյունքից, ըստ մեր տեղեկությունների, ամիսներ անց Բուդաղյանները վնասելու են Խաչատրյանին:

"Պիտի զգա մեր ցավը",-ասել են նրանք: