Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Թաքսիմ հրապարակում ձերբակալել են ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյին: Այս մասին հայտնում է «Новая газета» պարբերականը, որտեղ որպես անկախ լրագրող' աշխատում էր վերջինս:

Լրագրողի խոսքերով' ինքը լուսանկարում էր ոստիկանական դատարկ մեքենաները, երբ նրան են մոտեցել քաղաքացիական համազգեստով տղամարդիկ, խնդրել են դադարեցնել նկարահանումները, որից հետո նրան տարել են և ծեծի ենթարկել բակերից մեկում:

Այնուհետև լրագրողին հիվանդանոց են տեղափոխել, որտեղ վերցրել են նրա փաստաթղթերը: Լրագրողը ենթադրում է, որ տղամարդիկ քաղաքացիական հագուստով հատուկ ծառայության ներկայացուցիչներ են եղել: Ռուս լրագրողին մեղադրում են իշխանության ներկայացուցիչների վրա հարձակվելու մեջ: Այս պահին լրագրողը ոստիկանական բաժանմունքում է:

Ստամբուլում ՌԴ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Կուզովենկոյի խոսքերով' 36-ամյա Բաբչենկոն Թուրքիա էր ժամանել տուրիստական վիզայով և լրագրողական գործունեություն իրականացնելու իրավունք չուներ:

Տեսանյութը դիտել այստեղ: