Սյունիքի մարզի «Արևիկ» ազգային պարկում անիրավություն է կատարվում: Ինչպես հասկանալի է դառնում Politik.am-ի էլեկտրոնային հասցեին ուղարկված նկարներից պարկում անխնա ծառահատումներ են իրականցվում:Նկարներից պարզ երևում է, որ ծառները բավական երիտասարդ և առողջ են: Մենք փորձեցինք կապ հաստատել ազգային պարկի տնօրենի հետ, սակայն մեր հեռախոսազանգերին պատասխանող չեղավ: Քիչ անց կներկայացնենք նաև որսագողության ապացույց հանդիսացող լուսանկարներ:

Լուսանկարները դիտեք այստեղ: