Հունիսի 15-ին' ժամը 19.58-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղում 80-ամյա Թ. Արմենակյանը դուրս է եկել տանից և չի վերադարձել:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները տեղի բնակիչների և ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են որոնողական աշխատանքներ Շատին գյուղի սկզբնամասում' Եղեգիս գետի մոտ:

Ժամը 23.00-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են:

Հունիսի 16-ին, ժամը 09.00-ին վերսկսվել են Վայոց ձորի մարզի Շատին գյուղի մոտակայքում ջրամբարն ընկած Թամամ Արմենակյանի (ծնվ. 1933թ.) որոնողական աշխատանքները: