Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Նախագահ Սի Ծինփինին՝ ծննդյան 60-ամյա հոբելյանի կապակցությամբ:

«Հայաստանը մեծապես արժևորում է Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների և տարբեր բնագավառներում սերտ համագործակցության կայուն և հետևողական ամրապնդումն ու խորացումը, ինչը բխում է մեր երկրների և ժողովուրդների կենսական շահերից:

Լիահույս եմ, որ մոտ ապագայում հնարավորություն կունենանք անձամբ քննարկելու հայ-չինական միջպետական հարաբերությունների խորացման և միջազգային ասպարեզում համագործակցության ամրապնդման հարցերը՝ դրանք մակարդակն էլ ավելի բարձրացնելու նպատակով:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր աշխատանքային հաջողություններ՝ ի բարօրություն Չինաստանի բարեկամ ժողովրդի»,-ասված է ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձում: