hraparak.amՀունիսի 16-ին, ժամը 07.38-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին' նախկին ՃՈ հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Պարզվել է, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 14-րդ կմ-ում Երևան-Ախալքալաք երթուղու «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի GEO CSC143 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք:
ՃՏՊ-ի հետևանքով Վրաստանի Հանրապետության քաղաքացիներ'1956թ. ծնված' Վարսիկ Գալոյանը, 1965թ. ծնված' Վանուհի Մակարյանը, 1992թ. ծնված' Շաքրո Բոզոյանը, 1943թ. ծնված Ջուլիետա Աբոզյանը, ՌԴ քաղաքացիներ'1980թ. ծնված' Լիլիթ Գուլանյանը, 2000թ. ծնված' Ժենյա Գուլանյանը, Աբովյան քաղաքի բնակիչներ'1982թ. ծնված' Նադյա Ջեյրանյանը, 1977թ. ծնված' Վարդան Ջեյրանյանը, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչներ'1988թ. ծնված' Գոհարիկ Կիրակոսյանը, 1941թ. ծնված' Լուսիկ Կիրակոսյանը և 2011թ. ծնված' Սամվել Կիրակոսյանը տեղափոխվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, այնուհետև Ս. Կիրակոսյանը՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, Վ. Գալոյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ մնացածը' «Արմենիա» ՀԲԿ: Ս. Կիրակոսյանն ու Վ. Ջեյրանյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:
Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: