Հունիսի 16-ին՝ ժամը 21:55-ին, սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 21:10-ին Վրաստան-Հայաստան սահմանային գոտում՝ Նինոցմինդա քաղաքից 18 կմ դեպի հարավ-արևելք, տեղի է ունեցել 2.5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության՝ 41.230 և արևելյան երկայնության՝ 43.800: ՀՀ տարածքում երկրաշարժը չի զգացվել: