Եգիպտոսի դատարանը հունիսի 16-ին 11 տարվա ազատազրկման է դատապարտել կրոնական գործիչ Ահմեդ Մուհամմեդ Մահմուդին՝ «Աստվածաշունչը» այրելու համար. գրում է Reuters-ը: «Աբու Իսլամ» կրոնական մականունը կրող տղամարդուն մեղավոր են ճանաչել աստվածապղծության մեջ:

Նրա որդին նույն հանցագործության համար դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Այս պահին նրանք 2-ն էլ ազատության մեջ են գտնվում՝ սպասելով գործի վերաքննությանը:

Ահմեդ Մուհամմեդ Մահմուդն այրել էր «Աստվածաշունչը» 2012թ. սեպտեմբերին ամերիկյան դեսպանատան մոտ' ի նշան իսլամը վիրավորելու դեմ բողոքի:

Հիշեցնենք, որ Եգիպտոսում և մի շարք այլ մուսուլմանական երկրներում զանգվածային բողոքի ցույցեր էին սկսվել համացանցում «Մուսուլմանների անմեղություն» ամերիկյան արտադրության ֆիլմի հայտնվելուց հետո, որտեղ Մուհամմեդ մարգարեն կոպիտ ծաղրի էր ենթարկվում: