2012 թվականի ապրիլ ամսից որպես Սպիտակի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար պաշտոնավարած Վարդան Սահակյանին մեղադրանք է առաջադրվել' համայնքային հողամասերի ինքնակամ զավթման, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու դեմ միջոցներ չձեռնարկելու համար: Այսպես, ըստ մեղադրանքի' նա, ունենալով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու և օրենքով սահմանված կարգով դրանց հետևանքների վերացումն ապահովելու պարտականություններ, 2012 թվականի օգոստոս ամսին Սպիտակի Ոփյան փողոցում Հայկ Թանկաբեկյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասում, աոանց շինթույլտվության շինության տանիքի ծածկի փոխմամբ, ինչպես նաև' այդ նպատակի համար չհատկացված, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում բազալտե հարթակի կառուցմամբ և սանդուղքի վերակառուցմամբ ինքնակամ կառույց իրականացրած, նույն քաղաքի բնակիչ Հակոբ Թանգաբեկյանի նկատմամբ դիտավորությամբ չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ: Վարդան Սահակյանին մեղադրանք է առաջադրվել' ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդհոդվածով, խափանման միջոց ընտրվել չհեռանալու ստորագրությունը: Գործն ընդունվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանի վարույթ: