Հունիսի 17-ին՝ ժամը 20:11-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Աբովյան փողոցի թիվ 136 տանը տեղի է ունեցել փլուզում. անհրաժեշտ է օգնություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ անձրևաջրերի հետևանքով փլուզվել է Մարիամ Մելիքսեթյանին պատկանող, 1926թ կառուցված տան արտաքին պատը' 15 քմ: Բնակիչներին առաջարկվել է վերաբնակվել բարեկամների տանը: