Ռուսաստանի Սամարայի շրջանի Չապաևսկ բնակավայրի մերձակա զինամթերքի պահեստում 5 պայթյուն է որոտացել, ահազանգում են ռուսաստանյան լրատվամիջոցները:

Russia Today-ը, վկայակոչելով ՊՆ-ին, հայտնում է, որ պայթյունները շարունակվում են, իսկ պահեստում 13 մլն արկ կա:

Այսօր ավելի վաղ պահեստում ռազմական արկերի ոչնչացում է տեղի ունեցել, որի ժամանակ էլ տեխնիկական խնդիր է առաջացել: Այժմ բնակավայրի և մերձակա Նագորնի գյուղի երկնքում «սնկեր» են գոյացել պայթյուններից:

RBK-ն հայտնում է, որ զինապահեստում նաև տրոտիլ կա: Իսկ նշված շրջանից սկսվել է բնակչության տարհանումը: