ԳԱԼԱ-ն տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետությունում, պաշտոնական տվյալներով, տարեցտարի գործազրկության մակարդակը մեղմվում է, սակայն դեռեւս զբաղվածության խնդիրն անհանգստացնող է: Մարդիկ հիմնականում աշխատում են պետական կառույցներում եւ գործող մասնավոր ընկերություններում, աշխատող գործարաններ, արտադրական ձեռնարկություններ չկան: Ապրելակերպից դժգոհում են հիմնականում տարեցները, որոնց միակ եկամուտը համարվում է կենսաթոշակը: Նրանց անհանգստացնում են առաջիկայում սպասվող թանկացումները: Ստեփանակերտի երիտասարդությունը եւս խնդիրներ ունի, շատերին չի հաջողվում իրենց ձեռք բերած մասնագիտությամբ աշխատանք գտնել, նրանց մեծ մասը գործազուրկ է: Սակայն տեսնում են այն տեղաշարժերը, որոնք վերջին տարիներին գրանցվել են երկրում եւ հույս ունեն, որ առաջիկայում եւս փոփոխություններ կլինեն: