Չինաստանի հյուսիսում գտնվող Շոչժոու քաղաքի ռեստորաններից մեկում խոշոր պայթյուն է տեղի ունեցել, որի արդյունքում զոհվել է 2 մարդ, վիրավորվել՝ 150-ը. հայտնում է Սինհուա գործակալությունը:

Նախնական վարկածի համաձայն' երկհարկանի ռեստորանային համալիրում պայթել էին գազամատակարարման խողովակները: Պայթյունի նախորդել էր հրդեհը: Վիրավորների թվում կա մի քանի տասնյակ հրշեջ ծառայող։