Չորեքշաբթի օրը Պերուում ուղևորատար ավտոբուսը դուրս է եկել մայրուղու երթևեկելի հատվածից և 50 մետր բարձրությունից ընկել Տարմա գետը: Զոհվել է 30 մարդ, ևս 18-ը վիրավոր է: 6 ուղևոր համարվում է անհետ կորած: Վթարը տեղի է ունեցել մայրաքաղաք Լիմայից 370 կմ հեռավորության վրա: Նախնական վարկածի համաձայն՝ վարորդը քնել էր ղեկին: Որոնողական աշխատանքներին խանգարում են վատ եղանակային պայմանները. գրում է ИТАР-ТАСС-ը: