ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ

Ինտերնետ շուկայում հայտնվել է անբարեխիղճ և բիզնես մրցակցության հետ որևէ կապ չունեցող «մրցակից կայք»: Վերջինս, օգտագործելով բազմաթիվ էժանագին հնարքներ, փորձում է ինչ-որ հաջողությունների հասնել, նույնիսկ համարձակվել է ներկայանալ որպես Biglemon.am-ի մասնաճյուղ և ինֆորմացիա կորզել:

Իսկ որ ամենակարևորն է. դավադիր ճանապարհով նա ձեռք է բերել մեր օգտատերերի կոնտակտային տվյալները՝ առանց վերջիններիս իմացության և համաձայնության: Հրապարակայնորեն ցանկանում ենք իրազեկել, որ «մրցակից կայքի» կողմից Ձե՛զ, միգուցե արդեն հասցված անհանգստացումները՝ մասնավորապես անդադար նամակների տեսքով, կդադարեցվեն:

Այսպիսո՛վ, Biglemon.am-ը, ելնելով վերոնշյալ հանգամանքից և պաշտպանելով ինչպես իր, այնպես էլ Օգտատերերի և Գործընկերների շահերը, պատրաստվում է հայց ներկայացնել այս պահին չբացահայտվող ընկերության դեմ: Անարդյունք ենք համարում վերջինիս զգուշացում հղել՝ իր խարդախությունների դադարեցման վերաբերյալ, քանզի այդ հարցերով այսուհետ կզբաղվեն իրավապահ մարմինները:

Վերջում ավելացնենք, որ Biglemon.am կայքը շարունակելու է իր անխափան և ազնիվ գործունեությունը և Ձե՛զ է մատուցելու նորանոր ծառայություններ և առաջարկներ:

Հարգանքով՝ Biglemon.am-ի անձնակազմ: