Slaq.am. ԱԺ պատգամավորներից մի քանիսի զավակների ունեցվածքը՝ ըստ իրենց ներկայացրած հայտարարագրերի.

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արայիկ Գրիգորյանի դուստրը՝ Արևիկ Գրիգորյանը, հայտարարագրած որևէ դրամական միջոցներ չունի:

ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանի որդին՝ Միսակ Մարգարյանը, ևս դրամական միջոցներ չունի:

ՀՀԿ-ական Նահապետ Գևորգյանի որդին՝ Քաջիկ Գևորգյանը, ևս «աղքատ» է. նա որևէ դրամական միջոց չի հայտարարագրել:

ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանի դուստրը՝ Արմինե Բադեյանը, ոչինչ չի հայտարարագրել, իսկ պատգամավորի մյուս դուստրը՝ Մարիամ Բադեյանը, հայտարարագրել է 230 հազար ԱՄՆ դոլար: Նրա տարեկան եկամուտը կազմում է 1 մլն 166 հազար դրամ: