Ըստ Shamshyan.com-ի, հունիսի 20-ին հայ-վրացական Սադախլո մաքսային կետում ձերբակալվել են Հայաստանի 2 քաղաքացիներ, ովքեր փորձել են վրացական սահմանն անցկացնել աօրինի ոսկյա զարդեր: Այս մասին տեղեկացրել է Վրաստանի ֆինանսների նախարարության պետեկամուտների ծառայությունը: Քաղաքացի Բ. Ա.-ն փորձել է ոտքով հատել սահմանը: Նրա ուղեբեռի զննման ժամանակ հայտնաբերվել էենչհայտարարագրված 3 զույգ թանկարժեք քարերով ականջօղեր, մեկ ոսկյա մատանի և 238 մանր ադամանդներ: Նա տուգանվել է $600-ով: Երկրորդ ձերբակալվածը ՀՀ քաղաքացի Կ. Ա.-ն է: Նրան պատկանող Neoplan մակնիշի ավտոբուսում զննում իրականացնելիս մաքսային կետի աշխատակիցները հայտնաբերել են կրկին չհայտարարագրված 18,66 գրամ քաշով 2 ոսկյա մատանիներ: Վերջինս նույնպես տուգանվել է 600 դոլարով: