Երեխայի ծննդյան մասին գրավոր հայտարարությունը ՔԿԱԳ մարմնին տրվում է ոչ ուշ, քան երեխայի ծննդի օրվանից հետո' մեկ տարվա ընթացքում:

Մեկ տարեկան և ավելի դարձած երեխայի ծննդի պետական գրանցումը բժշկական կազմակերպության կամ բժշկի կողմից ծննդյան մասին տրված սահմանված ձևի փաստաթղթի առկայության դեպքում իրականացվում է ծնողների (ծնողներից մեկի) կամ երեխայի գտնվելու վայրի համայնքի ղեկավարի (Երևան քաղաքում' վարչական շրջանի ղեկավարի) կամ լիազորված անձի կամ շահագրգիռ այլ անձանց գրավոր դիմումի հիման վրա:

Երեխայի չափահաս դառնալուց հետո նրա ծննդի պետական գրանցումն իրականացվում է իր դիմումի հիման վրա: